Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հաշվետու համերգը

ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հաշվետու համերգը
25.12.2015 | 11:44

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ դեկտեմբերի 25-26-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգները: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Համերգների շրջանակում պատանի երաժիշտները ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հարմոնիում» երաժշտական կենտրոնի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ՝ կատարելով հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Մասնակիցները հանդես կգան մշակույթի նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրով տրամադրված երաժշտական գործիքներով:
Ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում և ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:
Ծրագրում ընդգրկված հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով (ուսուցչի հետ) բոլոր մասնակիցների համար իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 2014-2015 թվականներին 15 մասնակիցները ներգրավված էին նաև շուրջ 100 հանրապետական և միջազգային նպատակային ծրագրերում, միջոցառումներում: «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ